կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 15:33
Քաղաքական

Այն դատավորները, որոնք չեն կատարում իշխանության հրահանգները, հետապնդման են ենթարկվում․ Մանուկյան

Ընդդիմախոսների նկատմամբ քրգործերի հարուցումն՝ ընդհանրապես, և կալանքի կիրառումը՝ հատկապես, այս իշխանությունների ձեռքին դարձել է քաղաքական հետապնդման և իրենց իշխանությունը պահելու միջոց։ Եվ,  իմ խորին համոզմամբ, դա արվում է Դատախազության և ԲԴԽ-ի ձեռքերով։ Այս  մասին ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Ուզում եմ ընդգծել մի հանգամանք՝  փաստորեն, կարգապահական վարույթներ են հարուցվում բացառապես այն դատավորների նկատմամբ, որոնք, ըստ հանրային տարածված կարծիքի, դրսևորում են ինքնուրույնություն և չեն կատարում իշխանությունների հրահանգները, բայց զրո կարգապահական վարույթ է հարուցվում իշխանությունների հրահանգները կատարող կամակատար դատավորների նկատմամբ՝ Արմեն Դանիելյան, Մնացական Մարտիրոսյան․․․»,- ասաց Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։