Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում: Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը:
Նրանց տարածած հայտարարությունում սվում է.
«Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումները շարունակվում են։
Առկա է տեղեկատվություն առ այն, որ իրավապահներն անհրաժեշտ հրահանգներ են ստացել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում եւ զրկել նրան ազատությունից։ Իշխանությունները պլանավորում են Վահե Հակոբյանի դեմ «իրավական» գործընթացը սկսել ոչ միայն թիրախավորելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը,այլ նաեւ նման ձեւով կասեցնել Վ. Հակոբյանի քաղաքականության մեջ լինելը։
Իրավապահները լավ են հասկանում, որ Վահե Հակոբյանի կամ ԶՊՄԿ-ի գործունեության մեջ անհնար է անօրինական բան գտնել, բայց գործընթացը հնարավորություն կտա խաթարել կոմբինատի աշխատանքը։
Պնդում ենք, որ այն, ինչ պլանավորում են ՀՀ իշխանությունները՝ ունեն բացառապես քաղաքական երանգներ»: