կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-03 10:41
Քաղաքական

Իշխանության վերջին ռեսուրսը. քաղաքագետ

Իշխանության վերջին ռեսուրսը. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Իշխանության վերջին ռեսուրսը

Կամ, ինչպես կասեր Աբաջյան Գոհարի ամուսինը, էս չե՞ք արա։

Ի դեպ, վերջինս կարծես իշխանության վերջին մարդկանցից է, որ դեռևս կարծիք չի հայտնել Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարի առաջին հոլովակին։ Չնայած, դատելով իմքայլականների ու նրանց ֆեյքերի գրոհից ու նաև հենց նույն Գոհար Աբաջյանի անզուսպ գրառումներից, կարելի է ենթադրել, որ ոչ միայն Միրզոյանը, այլև նրա զոքանչն ու ողջ բարեկամությունն ամբողջ գիշեր «ֆեյք են քշել»։

Ռեժիմը խուճապի մեջ է։ Գիտեք ինչու՞։ Ոչ, խնդիրը կաշառքի փոխարեն Մինասյանին «ազատ արձակելու»՝ Փաշինյանի առաջարկն ու դրա բացահայտումը չէր։ Դրա մասին իմքայլականները լավ գիտեն։ Ցնցվելու լինեին, վաղուց կցնցվեին, երբ Վանեցյանն ինքն էր հայտարարել, որ Փաշինյանի հանձնարարությամբ հանդիպել է դեսպան Մինասյանին, զրուցել նրա հետ։ Վանեցյանն ասել էր, որ այդ զրույցի բովանդակության մասին երեք հոգի գիտեն՝ ինքը, Մինասյանն ու Փաշինյանը։ Այդ ժամանակ վարչախետը ծպտուն չհանեց։ Ինքն էլ գիտի, որ դա խնդրահարույց թեմա է, ավելի լավ է շրջանցել մի ձև։

Իմքայլականները, կարծում եմ, համակերպվել էին նաև այն մտքին, որ անպայման դատվելու են իրենց ապօրինությունների համար։ Ճիշտ է, մտածում էին, որ դա մյուս կյանքում է լինելու, դրա համար մի քիչ հանգիստ էին։ Ցնցումների ու այս խուճապի պատճառները բայց հենց այստեղ է թաքնված՝ երեկ նրանք լսեցի, թե ինչպես է այդ «մյուս կյանքը» թակում իրենց դուռը։ Հստակ լսեցին։ Այսքան ժամանակ չէին լսում, իսկ երեկ լսեցին։ Ականջ չունեին։ Խլացած էին «դմփ-դմփ-հու»-երից ու ժողովրդի ծափահարություններից։ Իսկ երեկ ժողովուրդն արդեն իրենց չէր ծափահարում։

Ահա այդպես»։