Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունների, ընտրությունների արդյուքնի Հայաստանի վրա ազդեցության հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:
«Չգիտեմ արդյոք կոռեկտ է խոսել մեզ համար նպատակահարմար է, թե ոչ Թրամպի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում, որովհետև դժվար թե Հայաստանի, նույնիսկ ԱՄն հայկական համայնքի համար որևէ ձևով անդրադառնա այս փաստը»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ Մինասյանի`ինչ որ տեղի է ունեցել ունի իր բացատրությունը: «Մեդիադաշտը և նույնիսկ պետական ապարատը աշխատում էր Թրամպի դեմ: Հակառակ պետական ապարատի, ինֆորմացիոն դաշտի` ըդնվզումը տեղի ունեցավ: Այդ առումով հայկական անալոգը` չենք լռելու, հաղթեց ԱՄՆ-ում: Շատ ամերիկացիներ ոչ թե քվեարկել են հանուն Թրամպի, Թրամպի անձի համար, այլ ընդդեմ Քլինթոնի: Կարելի է ասել, սա սպիտակ Ամերիկայի ընդվզումն էր:»,- ասաց քաղաքագետը:
Մինասյանը նշեց, որ Քլինթոնի ընտրվելու դեպքում Հայաստանի համար առավելությունը կարող էր լինել այն, որ նա եղել է ԱՄՆ պետքարտուղար և ուներ որոշ տպավորություն արտաքին քաղաքականության մասին, մասնավորապես, ակտիվ մասնակիցն է եղել ասյպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությանը» ուստի ճանաչում է Հայաստանը:
Այդուհանդերձ քաղաքագետի կարծիքով ԱՄՆ-ի ներքին և արտաքին քաղաքականությունը էական փոփոխություն չի կրի:
Ինչ վերաբերում է հարցին Թրամպը Ցեղասպանությունը կճանաչի թե ո՞չ, Մինասյանն ասաց. «Ցեղասպանության ճանաչումը չի հանդիսանում համար 3, կամ նույնիսկ համար 10 խնդիրը ԱՄՆ հասարակության համար, առավել ևս այն զանգվածը, որը ընտրել է Թրամփին քարտեզի վրա ոչ միայն չգիտի Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի տեղը»,- նկատեց քաղաքագետը:
Նույնիսկ Թրամփը չէր սպասում,որ ԱՄՆ հասարակության այն զանգվածը, որ դժգոհ է կմոբիլիզացվի և կգնա ընտրությունների, քանի որ նրանք տասնամյակներ չէին գնացել ընտրությունների, հիմա արեցին դա:
Մինասյանը նկատեց, որ Հայաստանը ինչպես նաև ամբողջ աշխարհը զարմանքով սպասում է թե ինչ են լինելու հետագա քայլերը: «ԱՄՆ-ում կա մի ավանդույթ, երբ որ դեմոկրատենրը կամ հանրապետականները գալիս են իշխանության, նախորդ բարձր և միջին օղակի ադմինիստրացիան և նախարարությունների վարչության պետերը գնում են և համալսարանական դասախոսները կամ լրագրողները գալիս են նոր թիմի հետ և կազմում են նոր ադմինիստրացիա: Այս պահին ոչ ոք չգիտի ինչ ադմինիստրացիա կկազմակերպի Թրամպը, ովքե՞ր են լինելու այդ մարդիկ, և, բնականաբար, ինչպես միշտ է եղել ԱՄՆ-ում խոստումների մեծ մասը չեն իրականանալու արտաքին քաղաքականության բնագավառում»,- ընդգծեց քաղաքագետը:
Ամերիկահայերը երբեք թեկնածուներից որևէ մեկին չեն ընտրում նարնք ընտրում են հավասարապես և դեմոկրատներին և հանրապետականներին մի զանգվախծ կա որ նրանց հետա մյուսը նրանց: Վերջին տաս տարիներին որևէ թեկնածու չի նշում, որ լինելով նախագահ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը ապա որևէ խնդիր չկա այդ հարցում
Մինասյանի խոսքով, ընդհանուր առմամբ, հայերը և այլ ազգային փոքրամասնությունները միշտ ավելի շատ քվեարկում են դեմոկրատների քան հանրապետականների օգտին: «Ամերիակահայ համայնքը, նույնիսկ Կալիֆորնիայում, երբ մեծ թիվ է կազմում, վճռորոշ դեր չի խաղում նախագահի ընտրությունների հարցում և կորցնում է իր տեսանելիությունը: Համայնքը իր դերը պահպանում է ընդամենը սենատի, կոնգրեսի առումով»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է Թրամպի ռուսամետ դիրքորոշմանը Մինասյանը նշեց, որ այնպես չէ, որ կարող է այդ դիրքորոշումը այդպես պահպանվել: «Թրամպի ռուսամետ դիրքորոշումը կապված էր նրանով որ Քլինթոնը և իր թիմը հակառուսական կոչեր էին անում: Բայց հանրապետականները միշտ ավելի հակառուսական կոշտ դիրքրոշում են ունեցել»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը նշեց, որ ԱՄՆ-ում քաղաքական մշակույթն այնքան բարձր է, որ Քլինթոնը զանգեց և շնորհավորեց Թրամփին, անկախ այն բանից, թե ինչպես տարվեց նախընտրական քարոզարշավն ու պայքարը: «Այն որ ադմինիստրատիվ ռեսուրսը օգագործվում է նույնիսկ միացյալ նահանգներում դա փաստ է: ԱՄՆ-ն եզակի երկիր է, որտեղ կա քաղաքական կոնսենսուս և հասկանում ենք, որ ԱՄՆ-ում ամեն ինչը նույնիսկ քաղաքական ընտրությունները շոու են, բայց դրա հետ մեկտեղ մարդիկ հասկանում են, որ կա ընդհանուր շահ: Նախընտրական փուլում իրար ինչ ասես ասեցինք, ընտրություններն անցան, հակառակորդը հաղթեց, միացյալ նահանգները մնում են»,- ասաց նա: