կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-18 17:32
Մշակույթ

Թուրքիայում հայկական երաժշտության պահանջարկը գնալով ավելանում է. Սիբիլ

Թուրքիայում հայկական երաժշտության պահանջարկը գնալով ավելանում է. Սիբիլ

Այսօր տեղի ունեցավ ստամբուլահայ երգչուհի Սիբիլի երկրորդ` «Սեր» ալբոմի շնորհանդեսը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ որոշել է ձայնասկավառակի շնորհանդեսը Հայաստանում անել, քանի որ ցանկանում էր իր սերը Հայաստան բերել:

 

«Ուզում էի իմ ստեղծագործությունների հետ նաև տեղի հայ հանդիսատեսը ծանոթանա: Շատ եմ աշխատել այս ձայնասկավառակի վրա, համագործակցել եմ Ջիվան Գասպարյանի, Արա Գևորգյանի, «Արևներ» երգչախմբի հետ»,- ասաց երգչուհին:

 

Ի դեպ, ձայնասկավառակը լույս է տեսել դեռ փետրվար ամսին և Ստամբուլում արդեն հասցրել է սիրվել: Սիբիլը նշեց նաև, որ Ստամբուլում հայկական երգի պահանջարկը գնալով ավելի է մեծանում. «Ձայնասկավառակում առկա երգերը ոչ միայն Ստամբուլի հայերն են լսում, այլեւ թուրքերը, որոնց մեջ մեծ թվով հանդիսատես ունեմ»:

 

Հիշեցնենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից երգչուհին պարգևատրվեց «Կոմիտաս» հուշամեդալով:

 

«Սեր» ալբոմում տեղ է գտել 12 երգ`11 հայերեն, 1 արամեերեն: Ձայնասկավառակի վաճառքից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերվի Հայաստանի մանկապարտեզներից մեկին