|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ինդոնեզիայի իշխանություններն օտարերկրացի զբոսաշրջիկների համար չեն բացի սահմաններն առնվազն մինչեւ այս տարվա վերջը: Օգոստոսի 13-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել ծովային գործերի եւ ներդրումների համակարգող նախարար Լուհութ Բինսար Փանջաիթանը Գործատուների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ կայացած առցանց խորհրդակցության ժամանակ։
«Կառավարությունը որոշում Է ընդունել շեշտը դնել ներքին զբոսաշրջության զարգացման վրա՝ տնտեսության այդ հատվածի վերականգնման համար»,- ասել Է Լուհութը: Նրա խոսքով՝ «իշխանությունները մտադիր են հասնել այն բանին, որպեսզի ներքին զբոսաշրջությունն զբաղեցնի առնվազն 70 տոկոսը (զբոսաշրջության ճյուղի) ընդհանուր ծավալում»: Համակարգող նախարարն ընդգծել Է, որ «այդպիսով, կառավարությունը չի պլանավորում այս տարի բացել սահմաններն օտարերկրացի զբսաշրջիկների համար»: