կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-30 19:53
Տնտեսական

Կոչ եմ անում՝ րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը, ամոթ է․ Նիկոլ Փաշինյան

Կոչ եմ անում՝ րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը, ամոթ է․ Նիկոլ Փաշինյան

«Մենք հիմա ասում ենք՝ 2600 մարդու հոսանք անջատվել է, բայց 2019թ․ ապրիլին մոտ 5000 անջատում է եղել։ Այսինքն՝ այսօր մեր անջատումներն ավելի քիչ են, քան 2019թ․ ապրիլին։ Այսինքն՝ և՛ գազի, և՛ հոսանքի անջատումներ միշտ եղել են, և այսօր եղած անջատումներն ավելի շատ չեն, ընդհակառակը՝ ավելի քիչ են»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ, քանի որ հիմա կառավարությունն առաջնորդվում է ոչ թե մարդկանց սոցիալական վիճակի նույնականացման, այլ ծախսած էլեկտրաէներգիայի և գազի չափով, ակամա օգնում են այն մարդկանց, որոնք այդ աջակցության կարիքը չունեն․

«Սիրելի հայրենակիցներ, նրանք, ովքեր այդ աջակցության կարիքը չունեն, և իրենց բաժանորդային հաշիվներին, միևնույն է՝ այդ գումարները նստելու են, ձեզ ուղղակի կոչ ենք անում՝ այդ նույն չափով ձեր գրպանից փոխանցում արեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Այսինքն՝ եթե սոցիալական խնդիր չունեք, բայց 11, 12 և 16 ծրագրերով ստացել եք աջակցություն՝ կոմունալ ծախսերի համար, այդ նույն չափերով փոխանցում արեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Մի գաղտնիք ասեմ՝ մեր մեջ մնա․ այսօրվա դրությամբ էլ շատ մարդիկ, ովքեր պրոբլեմ չունեն սոցիալական, և որոնց անուն-ազգանուններով գիտենք, խնդրում ենք՝ գնան և կոմունալների վճարումներն անեն։ Դուք վճարելու հնարավորություն ունենալով և չվճարելով՝ պրոբլեմներ ստեղծեցիք նրանց համար, ովքեր չունեն հնարավորություն։ Կոչ եմ անում՝ րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը, ամոթ է»։