կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-13 19:17
Աշխարհ

Facebook-ի ղեկավարը Ջո Բայդենին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթող

Facebook-ի ղեկավարը Ջո Բայդենին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթող

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը Ջո Բայդենին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթող, հաղորդում է BuzzFeed-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ գտնվող ձայնագրությանը, որն արվել է նոյեմբերի 12-ին տեսահամաժողովի ժամանակ, որի ընթացքում Ցուկերբերգը պատասխանել է իր աշխատակիցների հարցերին:

«Վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները պարզ են, եւ Ջո Բայդենը կդառնա մեր հաջորդ նախագահը: Կարեւոր է պահպանել մարդկանց վստահությունը նրանում, որ ընտրություններն ընդհանուր առմամբ արդար են եղել: Եվ դա վերաբերում է տասնյակ միլիոնավոր մարդկանց, ովքեր քվեարկել են Թրամփի օգտին»,-նկատել է Ցուկերբերգը:

Ցուկերբերգը ոչ միայն հայտնել է, թե ով է հաղթել ընտրություններում, այլ նաեւ հայտարարել է, որ Բայդենի հաղթանակի վրա չեն ազդի որոշ նահանգներում ձայների հաշվարկի արդյունքները: «Մենք տեսնում ենք՝ ինչպես են մարդիկ պահանջում վերահաշվարկ անել, դատական հայցեր են ներկայացնում, դա նրանց իրավունքն է…Սակայն այդ մարդիկ միամտորեն կարծում են, թե կարող են փոխել ընտրությունների արդյունքները»,-ասել է նա: