| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան հայտնվել են այն սակավաթիվ երկրների շարքում, որոնք հաղթել են կորոնավիրուսի դեմ պայքարում. այս մասին գրում է CNBC-ն՝ հարցված փորձագետների խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Մասնավորապես, ըստ մասնագետների, վերոնշյալ երեք պետությունները համեմատաբար արագ են հաղթահարել COVID-19-ի տարածումը, ինչը նրանց օգնել է վերագործարկել տնտեսությունը և վերսկսել ձեռնարկությունների և հաստատությունների աշխատանքը:
Բացի այդ՝ այս երկրներն ավելի գրավիչ են դարձել ներդրողների համար, ինչն արտացոլվում է այդ երկրներում ազգային արժույթների ամրապնդմամբ։
Հավելվում է նաև, որ կարևոր դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ Չինաստանը՝ բոլոր երեք պետությունների համար գլխավոր առևտրային գործընկերներից մեկը, աստիճանաբար վերացնում է սահմանափակումները: