Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-05-05 14:32
Տնտեսական

Ո՞ր մասնագիտություններն առավել պահանջված կլինեն կորոնավիրուսի համավարակից հետո

Ո՞ր մասնագիտություններն առավել պահանջված կլինեն կորոնավիրուսի համավարակից հետո

Ռուսաստանում Առաջադիմական կրթության ինստիտուտի մասնագետները հստակեցրել են՝ որ մասնագիտությունները կորոնավիրուսի համավարակից հետո առավել մեծ պահանջարկ կունենան. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը։

Նշվում է՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի ընթացքում հատկապես կավելանա ծայրահեղ իրավիճակներում ձեռնարկությունների առաջխաղացման համար հակաճգնաժամային խորհրդատուների, ինչպես նաև անձնական ֆինանսների հարցով խորհրդատուների պահանջարկը։

Միևնույն ժամանակ վերջին ամիսների ընթացքում ընկերությունների թվայնացումը և հեռակա աշխատանքային ռեժիմին անցումը կհանգեցնի թվայնացման գործընթացների գծով փորձագետների, (SMM սոցիալական մեդիայի մենեջեր) և կոնտենտ մենեջերների, ծրագրավորողների և ժամանակի ճիշտ կազմակերպման մասնագետների պահանջարկի մեծացմանը։

Հավելվում է նաև, որ գործատուները կսկսեն նաև զանգերի կենտրոնների խորհրդատուներ, համացանցային աշխատակիցներ և առաքման ոլորտի աշխատողներ փնտրել։ Ինքնամեկուսացման և կարանտինային երկար ժամանակահատվածը կխթանի նաև հոգեբանների պահանջարկի մեծացումը։

Ուշադրության կենտրոնում կլինեն նաև կենցաղային ծառայությունների ոլորտում աշխատող մասնագետները։