Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համացանցում հայտնվել է դագաղի մեջ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի ֆեյքային լուսանկարը։
Ինչպես հայտնում է The Sun-ը, այս կեղծված լուսանկարը նրա հանգուցյալ հոր՝ Կիմ Չեն Իրի 2011թ․ թաղման ֆոտոյի հիման վրա է արվել։
Սոցիալական ցանցերում լուսանկարը վերագրում են ինչպես ճապոնական JNN ցանցին, այնպես էլ Հոնկոնգի արբանյակային հեռուստատեսությանը, թեեւ դրա իրական ծագումը հայտնի չէ։
Նշենք, որ Կիմ Չեն Ընը երկու շաբաթից ավելի չէր հայտնվում հանրության շրջանում, ինչի պատճառով նրա առողջության վատացման հետ կապված լուրեր սկսեցին պտտվել։ Միջազգային լրատվամիջոցները, հղում կատարելով աղբյուրներին, նշում են, որ Կիմը ենթարկվել է սրտի վիրահատության, որից հետո նա կոմայի մեջ է ընկել եւ նույնիսկ մահացել: Փհենյանը չի մեկնաբանում լուրերը, տեղացիները հայտնում են երկրի ղեկավարի առօրյա գործունեության մասին: Սեուլում հայտարարել են, որ Կիմ Չեն Ընի հետ ամեն ինչ կարգին է, եւ հանրության առջեւ նրա չհայտնվելը կապված է կորոնավիրուսով վարակման մտավախության հետ։