|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Այսօր ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի ծննդյան օրն է, որի կապակցությամբ նրան նվեր է մատուցել NBA հնգակի չեմպիոն Դենիս Ռոդմանը. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Նրա նախաձեռնությամբ կայացել է NBA-ի (ԱՄՆ բասկետբոլի ազգային ասոցիացիայի) և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության թիմերի ընկերական հանդիպումը, որին ներկա է գտնվել Կիմ Չեն Ընը:
Ռոդմանը օգտվել է առիթից և ելույթով հանդես եկել: Կարճ ելույթում նա ընդգծել է, որ մարշալ Կիմ Չեն Ընն «իսկական առաջնորդ է, որը մտածում է իր ժողովրդի մասին, և ժողովուրդը սիրում է նրան»: Ռոդմանը նաև երգել է «Happy Birthday to You» երգը: