|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սոցիալական կայքերի օգտատերերից մեկը համացանցում հրապարակել է Լոնդոնի ահաբեկչության մեջ կասկածվողներից մեկի լուսանկարը: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Կայքը, հղում տալով Sun պարբերականին, նշում է նաև, որ պարբերականի տվյալներով` ահաբեկիչներից 3-ը սպանվել են, սակայն ևս երկուսը որոնվում են: Տեղեկատվության ճշգրտության մասին, սակայն, դեռ պաշտոնապես չի հայտարարվել:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը Լոնդոնում միկրոավտոբուսը քշել է բազմության մեջ, այնուհետև ավտոմեքենայից 3 դանակավորված անձինք են դուրս եկել և դանակով հարձակվել մարդկանց վրա:
Ահաբեկչության հետևանքով 6 մարդ է սպանվել, իսկ 20-ը` վիրավորվել: