|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այս պահի դրությամբ Արմավիրի մարզում կա 138 վարակակիր, իսկ 79-ը, ի ուրախություն բոլորիս, ապաքինվել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
«Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն»,-գրել է մարզպետը: