|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այս պահին միջազգային փորձագետները Հայաստանում են, հանդիպումներ են ունենում ու աշխատանքներ իրականացնում, նաև ներկայացնում են իրենց աշխատանքի մեթոդաբանությունը. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը` անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի տարածքում անցկացվող փորձաքննությանը:
Գործընթացը, ըստ նրա, ընթանում է իր հունով, փորձաքննության վերջում կլինի համալիր եզրակացություն: Նախարարը հիշեցրեց, որ գործընթացը հարուցված քրեական գործի շրջանակներում է:
«Շրջակա միջավայրի գնահատում պետությունն ինքնին չի իրականացնում, դա իրականացում է նախաձեռնողը: Այնուհետև այն բերվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ` եզրակացություն ստանալու համար: Դա ավելի շուտ ընկերության փաստաթղթերի լրիվության ստուգում է, քան շրջակա միջավայրի գնահատում: Այս պահին գործընթացը հնարավորություն է տալիս գնահատելու աշխատանքները` հասկանալու համար` արդյո՞ք ճիշտ են գնահատվել: Ընկերությունը ներկայացրել էր իր ուսումնասիրությունների եզրակացությունները, ըստ որոնց, օրինակ, ջրային ռեսուրսների վրա բացասական ազդեցություններ չեն լինելու: Բայց մեթոդաբանությունը, թե ինչքան փորձանմուշներ են վերցվել, ինչպես է արվել, արդյոք այդ փորձանմուշներով բավարար է տեղեկություն ստանալ ու եզրակացություն տալ, այդ հարցերի պատասխանները միայն միջազգային կազմակերպությունները կարող են տալ»,- ամփոփեց նախարարը: