|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Ս․թ․ հունիսի 17-27-ը Գերմանիայի Բոնն քաղաքում ՀՀ պատվիրակությունը`շրջակա միջավայրի նախարարի օգնական Հայրապետ Հակոբյանի գլխավորությամբ, մասնակցում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Օժանդակ Մարմնի 50-րդ նիստին, որի ընթացքում քննարկվում են Փարիզի համաձայնագրի դրույթների կատարման առաջընթացները և ընդունվում որոշումներ համաձայնագրի նպատակների իրականացման համար: Այս մասին տեղեկանում ենք շրջակա միջավայրի նախարարության լրատվական ծառայությունից:
Նիստի շրջանակներում տեղի է ունեցել նաև կարծիքների փոխանակման աշխատաժողով, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը։
Նիստի արդյունքները հիմք կհանդիսանան ս․թ․ դեկտեմբերին Չիլիի Սանտիագո քաղաքում կայանալիք 25-րդ համաժողովի օրակարգային հարցերի քննարկման համար։