կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-27 16:41
Մշակույթ

ՖԻԼՄԱՇԱՐ. «Մեր մեծերը». այսօր Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է

Շնորհավորում ենք հայ գրականության հանճարներից՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ծննդյան օրը։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափկնեկիր գրողը երբեք չակնկալեց որևէ պարգև։ Նրա հավատամքը մեկն էր՝ անմնացորդ ծառայել ժողովրդին։ Հովհաննես Շիրազի գրական գործերը միայն գեղարվեստի բարձրարժեք նմուշներ չեն,այլ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամ՝ համայն հայությանը։ Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհը նաև նրաով ճանաչեց Հայաստանն ու Հայոց պատմությունը։ Երբ շատերը վարանում էին բարձրաձայնել հայոց վշտի մասին, նա գրեց այնպիսի գործեր, որոնք մասունքի նման ձեռքից ձեռք էին անցնում։

Ավ.Իսահակյանը մի առիթով նրա մասին գրել է՝ «Հ.Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է»։ Ավելի մանրամասն կիմանաք նրա մասին պատմող ֆիլմից/1-ին մաս/։ Վայելեք։

#ՄնաՏանը #Համազգային_Երևան #Հովհաննես_Շիրազ