կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 18:52
Մշակույթ

ՖԻԼՄԱՇԱՐ. «Մեր մեծերը». Հովհաննես Քաջազնունի

Սիրելի հետևորդներ` Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ մասին է։

Հայ ժողովրդի պատմության մեջ կան հերոսական կերպարներ, ովքեր իրենց ապրած կյանքով ու գործով օրինակ են նաև այսօր: Առաջին անկախ հանրապետության առաջին վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունին մեկն է նրանցից, ով իր անհատականությամբ, աշխարհընկալմամբ, մտածումներով տարբերվում էր իր ժամանակի հասարակական-քաղաքական շատ գործիչներից:

Եվ այսօր էլ նրա բազմաթիվ հոդվածներ ու աշխատություններ քննարկման ու ուսումնասիրության նյութ են պատմաբանների համար: Ազգային գաղափարախոսության նվիրյալ մտավորականը անցավ դժվարություններով լի ճանապարհ, նրա չորս որդիներից երեքը զոհվեցին, ինքը՝ ենթարկվեց անասելի կտտանքների, սակայն երբեք չկորցերց հավատը, չդավաճանեց ազգային այն արժեքներին, որոնց դավանում էր։

Հովհաննես Քաջազնունու համար վարչապետի պաշտոնը ոչ վայելք էր և ոչ էլ փառք, այլ պարտք ու պարտականություն՝ ժողովրդին անվերապահ նվիրվելու և Հայրենիքին անմնացորդ ծառայելու։

Այս զգացումները նրա հոգեբանությունն էր ապրելու կերպը։ Կովկասում արդեն մեծ համբավ վայելող ճարտարապետը կարող էր ընտրել ավելի խաղաղ կյանքով ապրելու ուղղին։ Սակայն նա երբեք տեղի չտվեց, չզիջեց իր սկզբունքները՝ հստակ գիտակցելով, որ մի օր չի ներվելու։ Այդպես էլ եղավ...

Առաջին հանրապետության անկախության կերտողների, ի թիվս Հովհաննես Քաջազնունու, կերպարներն են ապահովում մեր պատմության անպարտելիությունը և ազգային նկարագրի նշաձող սահմանում։

Նրա մասին ավելին կիմանաք դիտելով «Մեր մեծերը» ֆիլմաշարը։

#Համազգային_Երևան #Հովհաննես_Քաջազնունի