Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի հետևորդներ` Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը նվիրվում է ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻՆ։ Համաշխարհային գրականության մեջ հայազգի տաղանդաշատ գրողը՝ Սարոյանը առանձնահատուկ ձեռագրով մի նոր էջ բացեց: Վաղ հասակում հորը կորցրած փոքրիկ Վիլյամը ճաշակեց որբության բոլոր դժվարությունները՝ թե հոգեբանական իմաստով, թե առօրյա կյանքում։ Սակայն նա երբևէ չընկրկեց, ընդառաջ գնաց իր ճակատագրին՝ ապրելով արժանապատիվ ու հպարտ կյանք։
Վիլյամ Սարոյանը թեև գիտեր որտեղից է գալիս, սակայն նրա ինքնությունը առավել կերպավորվեց, երբ մայրը նրան հանձնեց վաղամեռիկ հոր թողած գրական ժառանգությունը։ Սիրելի գրողը ամերիկյան միջավայրի ծնուդ էր, սակայն նրա շատ գործերում տեսնում ենք հայկական միջավայրը, ազգային ավանդույթներն ու բարքերը։ Հայի ինքնությամբ ամերիկացի գրողը Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթներով ապրող մարդկանց կերպարները հակադրում էր տվյալ միջավայրի համահարթեցնող չափանիշներին և ձևակերպում ճշմարիտը։
Ավելին կիմանաք նրա մասին պատմող ֆիլմաշարում։ /Մաս 1-ին/
Վայելեք։ #ՄնաՏանը #Համազգային_Երևան #Վիլյամ_Սարոյան