|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սիրելի հետևորդներ` Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը հայոց ցեղասպանությանը զոհ գնացած մտավոականներից ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ մասին է, ով կանխավ զգաց մոտալուտ վտանգը։ Օսմանյան կայսրության բանակի զինվորական բժիշկը նաև պայքարում էր գրչով: Հոդվածներց մեկում բանաստեղծը համախմբման կոչ է հնչեցնում հայությանը՝ նրանց հուշելով սպառնացող ողբերգության մասին։ Շատերին է ծանոթ այն պատմությունը, որ Ռուբեն Սևակը կարող էր փրկվել, սակայն նա մեկ վայրկյան իսկ չվարանեց՝ լինելու իր ընկերների կողքին։ Տաղանդավոր գրողը կարող էր ապրել և հայ գրականությանը թողներ էլ ավելի սքանչելի ստեղծագործություններ։ Սակայն նա հավատարիմ մնաց իր սկզբունքներին՝ զոհ դառնալով թուրքական յաթաղանին։
Ավելին իմացեք դիտելով նրա մասին ֆիլմը։ Վայելեք։
#ՄնաՏանը #Համազգային_Երևան #Ռուբեն_Սևակ