Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հորիզոն» շաբաթաթերթի ավագ թղթակից Նազեգ Հանեշյանը վիրտուալ հարցազրույց է ունեցել Քեմբրիջի դաշնային ընտրատարածքի ղեկավար և Կանադայի խորհրդարանի անդամ (2015 թվականից) պատվավոր Բրայան Մեյի հետ, ով 2017 թվականից նաև հանդիսանում է Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ. հայտնում է Yerkir.am-ը։
Հանդիպման ընթացքում պատվավոր Բրայան Մեյը թարմացումներ է տվել ընթացիկ համաճարակի վերաբերյալ, և իր երախտագիտությունն է հայտնել տեղի հայ համայնքին, որը պատասխանատու է և այս պահին ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները:
Միևնույն ժամանակ Բրայան Մեյը կիսվել է իր՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղի հայ համայնքին հղված ուղերձով. Նա, մասնավորապես, նշել է. «Կարևոր է, որ մենք շարունակում ենք հարգել ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակը, որոնք կորցրել են իրենց կյանքը ցեղասպանության ընթացքում։ Այս տարին կտարբերվի. քանի որ «մարդիկ միասին կկիսվեն իրենց պատմություններով և կարեկցանքով»՝ չնայած այս տարի ֆիզիկապես մոտ չեն լինի:
Հանդիպման ավարտին, պաշտոնյան բոլորին հիշեցրել է. «Չնայած մենք ֆիզիկապես հեռու ենք, բայց կան բազմաթիվ գործիքներ, որոնք մեզ բոլորիս սոցիալական կապի մեջ են պահելու»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.