Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը նշեց, որ այսօր Ավստրիայի խորհրդարանի 68-րդ լիագումար նիստը մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ։
«Պատգամավորները 1 րոպե լռությամբ հոտնկայս հարգել են անմեղ զոհերի հիշատակը։ Նիստն այժմ ընթացքի մեջ է, այսօր պետք է Ցեղասպանության վերաբերյալ շուրջ քննարկումներ լինեն, և հայտարարություն ունենք, որը պետք է որդեգրվի բոլորի կողմից: Քննարկվում է Թուրքիայի պատասխանատվության, ինչպես նաև կոչով հանդես գալու հարցը, որ Թուրքիան հաշվի նստի իր անցյալի հետ»,- ասաց Դեմիրճյանը:
Ի դեպ, խորհրդարանի անդամների թվում նաև 2-3 թուրք կա: