| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  10 տարի առաջ - 2015-04-27 14:22
            10 տարի առաջ - 2015-04-27 14:22  
         
                
            Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ աշխատանքներն ամփոփեցին ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը և Մհեր Շահգելդյանը:
ԱԺ փոխխոնակ, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը նշեց, որ անցյալ շաբաթ տեղի է ունեցել ԵԽԽՎ հերթական լիագումար նիստը, որը զուգադիպեց ապրիլի 24 հետ: Նիստից մի քանի օր առաջ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը այցելել էր Հայաստան, և բնական է, որ հենց ապրիլի 24-ին նա չէր կարող մասնակցել Հայաստանում անցկացվող ոգեկոչման միջոցառումներին, սակայն ԵԽԽՎ քարտուղարը եկավ Հայաստան ու մասնակցեց ֆորումի աշխատանքներին:
Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հայկական պատվիրակությունը բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, և որ այդ հարցն արդեն իսկ Եվրոպայի շատ երկրների քաղաքական օրակարգում է: Հայկական պատվիրակությունը նաև կազմակերպել է ցուցահանդես՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի թեմայով, կազմվել է հայտարարություն, որը ստորագրել են ԵԽԽՎ 40-ից ավելի պատվիրակներ, միայն Թուրքիայի պատվիրակները չեն ստորագրել:
Իսկ պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը, որին արձագանքել են բոլոր պատվիրակները, բացառությամբ մի քանի թուրք պատվիրակների:
Հերմինե Նաղդալյանը նշեց նաև, որ «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպության հարցն է քննարկվել ԵԽԽՎ-ում, որի շուրջ լուրջ քննարկումներ են ընթացել:
Մհեր Շահգելդյանը հավելեց. «ԵԽԽՎ-ում, Հայոց ցեղասպանության հետ կապված, Հայաստանի ձայնն իսկապես բարձր էր հնչում: Կարծում եմ` դրա արձագանքները դեռ կտեսնենք առաջիկայում»: