Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանությունը հաճախ անվանում են քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն: Խոսքը վերաբերում է 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի համակարգված ոչնչացմանը: Ըստ տարբեր հաշվարկների` մոտ 1.5 միլիոն հայեր զոհվել են ցեղասպանության ընթացքում` կոտորածների և սպանությունների, ինչպես նաև սովի ու բռնության հետևանքով: Հայկական սփյուռքը ապրիլի 24-ը նշում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս տարի լրացավ ցեղասպանության 105-րդ տարելիցը, ինչը հետևողականորեն մերժում է Թուրքիան. այս մասին գրում է Indian Express-ը։
Ինչու՞ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, և շատ առումներով ՝ անմիջական արդյունք է պատերազմի ընթացքում տեղի ունեցող զարգացումներին: Չնայած նրան, որ Փոքր Ասիայում հայերը միշտ բախվել են ոտնձգությունների և հետապնդումների, այն գլուխ է բարձրացրել 1908 թ., օրինակ ՝ երբ հայ ժողովուրդը ստիպված էր վճարել ավելի բարձր հարկեր: Չնայած դրան, նրանք կրթված և հարուստ համայնք էին, բնութագրիչներ, ինչը տարբերում էր նրանց ուրիշներից։
Օսմանյան կայսրությունում բնակվող հայերը հավատքով քրիստոնյաներ էին, և Օսմանյան խալիֆայությունը վախենում էր, որ վերջիններս հավատարմություն կցուցաբերեն հարևան երկրներին, օրինակ ՝ Ռուսաստանին, որը նմանատիպ կրոնական պատկանելություն ուներ, քան Օսմանյան կայսրությանը, հատկապես պատերազմի ժամանակ:
Թարգմանությունը՝ Yerkir.am-ի