կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-18 19:44
Հասարակություն

Ջավախքում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կնշվի ԱԴ պայմաններում․ հայտարարություն

Ջավախքում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կնշվի ԱԴ պայմաններում․ հայտարարություն

Սիրելիˊ ջավախահայեր,

Կորոնավիրուս համավարակի հետևանքով և երկրում տիրող արտակարգ դրության պատճառով գալիս ենք տեղեկացնելու Ձեզ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների ծրագրված միջոցառումների ժամանակացույցը․

1) Ապրիլի 23-ին երեկոյան ժամը 21։00-ին միասնական կերպով յուրաքանչյուրս մեր բնակարանների պատուհաններին դնենք վառված մոմեր՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների։

2) Ապրիլի 24-ի առավոտյան եկեղեցիներում կատարվելու է դռնփակ Սուրբ Պատարագ։ Այնուհետև նույն օրը ժամը 12։00-ին ամբողջ աշխարհում ղողանջելու են Առաքելական մեր Սուրբ Եկեղեցիների զանգերը և կատարվելու է բարեխոսական կարգ։

Սիրելիˊ ջավախահայեր, մեր կոչն ու խնդրանքն է պահպանել արտակարգ դրության հաստատած բոլոր կանոնները։ Մենք եկեղեցիներում աղոթլու ենք նաև ձեր փոխարեն և ձեզ համար, դուք մնացեք տանը ապահով և առողջ։ Բայց և խնդրում ենք, միասնաբար մասնակցել ապրիլի 23-ի երեկոյան կատարվող մոմավառությանը՝ յուրաքանչյուրս մոմ վառենք մեր տան պատուհաններին՝ ի հիշատակ մեր Սուրբ Նահատակների։

Հիշում ենք և պահանջում։

Հարգանքներով՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդություն,
«Վրաստանի Հայ օգնության միություն»,
Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միություն,
Ջավախքի պատանեկան միություն,
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ։