Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոս Անջելեսի հայ համայնքը միասնաբար ապրիլի 24-ին կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ իրականացնելով մի շարք հիշատակի միջոցառումներ. գրում է Azbarez-ը՝ նշելով, որ միջոցառումներին մասնակից կազմակերպությունները միավորելով ջանքերը կկազմակերպեն սրբադասված նահատակների հիշատակման արարողություն՝ պահանջելով արդարություն և հատուցում. հայտնում է Yerkir.am-ը:
Քայլարշավին կմասնակցեն Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միացյալ մարմինը (UACLA), Միացյալ հայ երիտասարդները (UYA) եւ Հայոց Ցեղասպանության հանձնաժողովը (AGC), որ ներառում է Հայ Առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիները, Սոցիալ դեմոկրատ-հնչակյան կուսակցությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Հայ երիտասարդաց դաշնակցությունը, Ամերիկայի արևմտյան շրջանի Հայ դատի Հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը, Հայ Ամերիկյան խորհուրդը, Հայ իրավաբանների միությունը, Պոլսահայ միությունը, Հայ օգնության միությունը, Հ.Մ.Ը.Մ-ն և այլ կազմակերպություններ:
Ըստ միջոցառման ծրագրի՝ նախատեսվում է ուխտագնացություն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, որ գտնվում է Մոնթեբելլոյում. այստեղ մասնակիցները ծաղիկներ կխոնարհեն հուշարձանի մոտ:
Հավելվում է նաև, որ արդարության քայլարշավ է նախատեսվում, որը կսկսվի Հոլիվուդի Փոքր Հայաստան թաղամասից և կշարունակվի դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հրապարակը:
Կեսօրին նախատեսված է օրվա եզրափակիչ միջոցառումը՝ միացյալ բողոքի ցույց Թուրքիայի հյուպատոսության շենքի առջև: Այստեղ հայ համայնքը դարձյալ իր բողոքի ձայնը կբարձրացնի՝ պահանջելով արդարություն ու փոխհատուցում: