|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լատվիայի առաջին նախագահ (1993-1999) Գունտիս Ուլմանիսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:
«20-րդ դարի պատերազմները հսկայական տառապանք պատճառեցին եվրոպական շատ ազգերի, ներառյալ` լատվիացիներին և հայերին: Այսօր դատապարտման և կարեկցանքի խոսքերով եմ ցանկանում անդրադառնալ հայերի զանգվածային կոտորածներին և զրկանքներին, որոնք իրականացվել են հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության տարածքում Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին՝ համարելով դրանք այս գլոբալ հակամարտության ամենամեծ ողբերգություններից մեկը:
Վստահ եմ, որ աշխարհի ժողովուրդները եզրակացություններ քաղել են իրենց նախնիների սխալներից և տառապանքներից, որպեսզի կանխեն ցանկացած որևէ ազգի նկատմամբ նման դաժանության երբևէ կրկնությունը»,- ասված է ուղերձում: