Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան ատելության խոսքով ցանում է նոր Ցեղասպանության սերմեր՝ ըստ Yerkir.am-ի ասաց պատմաբան Անուշ Հովհաննիսյանը ՀՀ գիտութունների ազգային ակադեմիայում ընթացող՝ «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության եւ արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ եւ հեռանկարներ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովի ընթացքում, որը կազմակերպել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Գիտությունների ազգային ակադեմիան, Երեւանի պետական համալսարանը եւ Հայագիտական ուսմանց ընկերակցությունը:
«44-րյա պատերազմին Թուրքիայի միջամտությունը հայերի համար հանգեցրեց հակամարտության ընկալմանը 1915 թ-ի Ցեղասպանության պատմական չլուծված ժառանգության պրիզմայով»,-նշեց նա։
Անուշ Հովհաննիսյանը նկատեց, որ Թուրքիայի հետ դաշինքի շնորհիվ Ադրբեջանը ևս որդեգրել է թուրքական ժխտողական կուրսը։
«Թուրքիայի թշնամական վերաբերմունքը հարևան երկրի նկատմամբ հանգեցնում է ահագնացող ատելության խոսքի։ Արցախի և Հայաստանի դեմ վերջին ռազմական գործողությունների սկզբից ի վեր Թուրքիայի տարածած ատելության խոսքը և ապատեղեկատվությունը շահարկում և մանիպուլացնում է հասարակական կարծիքը՝ արդարացնելու համար հակահայկական տրամադրությունները և հակամարտության ռազմական միջամտությունը»,-նշեց պատմաբանը։
Անուշ Հովհաննիսյանը ընդգծեց, որ 44-օրյա պատերազմին նախորդող շրջանում պատրաստված զեկույցը ցույց է տալիս, որ հայերը Թուրքիայում թիրախավորված խումբն են եղել։
Մանրամասն՝ տեսանյութում․