Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանը վերջին մեկ տարում համալրվել է հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականությամբ: Դրանց շարքում առանձնանում է ամերիկացի միսիոներ Ալիս Քիփ Քլարկի «Նամակներ Կիլիկիայից» աշխատությունը, որը եզակի սկզբնաղբյուր է 1920թ. Հաճնի կոտորածների վերաբերյալ:
Գրքերի, նամակների, նկարների և այլ նմուշների ձեռք բերման համար ընկերությունը հատկացրել է 9 մլն դրամ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ ինստիտուտի գրադարանային ֆոնդը համալրվել է ոչ միայն թանգարանային, այլև ցուցադրական արժեքավոր շուրջ 200 նմուշով:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թանգարանային միավորներով համալրելու անձնական նախաձեռնությամբ է հանդես եկել Ռալֆ Յիրիկյանը: «Կիլիկյան» մատենաշարի ստեղծման գաղափարն այդ նախաձեռնության արդյունքն է: Արդեն լույս է տեսել Ֆերիման Դաքետի «Երիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոստը Ադանայում» հազվագյուտ մենագրությունը, որի առաջին հրատարակությունը լույս է տեսել Լոնդոնում՝ 1913-ին:
«Այն ազգը, որը չի հիշում իր պատմությունը` արդեն իսկ վտանգում է իր հետագա գոյության իրավունքը: Հիշել` նշանակում է ապրել կերտելով, հպարտ գոյության իրավունքը վաստակելով և անարդարությունը մերժելով: Ես մեկն եմ Ադանայի շառավիղներից, ում կյանքի նպատակներից մեկն էլ մեր ինքնությունը սիրելու և այդ սերը գործով ապացուցելու առաքելությունն է»,- ընդծում է թանգարան-ինստիտուտի «Կիլիկյան» մատենաշարի ստեղծմանն աջակցած Ռալֆ Յիրիկյանը: «Մենք պարտավորություն ունենք մեր նախնիների, ինքներս մեր և մեր երեխաների հանդեպ` շարունակել մնալ մեր երկրում և զարգացնել այն»,- ավելացրեց Յիրիկյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին աջակցելու նպատակով իրականացված նվիրատվության համար Ռալֆ Յիրիկյանն արժանացավ շնորհակալագրի, որն, ի դեպ, տպագրվել է անմեղ նահատակների հիշատակին խոնարհած, ապրիլքսանչորսյան ծաղիկների թերթերից պատրաստված հատուկ թղթի վրա, որի նախաձեռնության ակունքներում դարձյալ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն էր:
Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումների կազմակերպման ընթացքում, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությունը թանգարան-ինստիտուտին շարունակական է լինելու: