| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կորոնավիրուսի համավարակի պատճառով Մոսկվայում սահմանված ժամանակավոր սահմանափակումները կերկարաձգվեն մինչև մայիսի 1-ը, հայտնել Է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է «Ռիա․ru» կայքը։
Քաղաքապետի խոսքով՝ Մոսկվայում կորոնավիրուսի ֆոնին սահմանված սահմանափակումները կանխել են «այս փուլում հիվանդացության պայթյունավտանգ աճը»։
«Սա առաջին, համեստ, բայց շատ կարևոր հաղթանակն է, բայց պայքարը չի ավարտվել. համավարակը չի նահանջել»,- հայտարարել է նա։
Մայրաքաղաքի իշխանությունները կուժեղացնեն քաղաքացիների տեղաշարժի վերահսկողությունը, որն այժմ իրականացվում է ֆիզիկական անձանց միջոցով, սակայն, քաղաքապետի խոսքով, այսուհետ կիրականացնեն առավելագույնս ավտոմատացված կերպով։
«Մեքենայով ուղևորությունների ժամանակ անցագրային ռեժիմի պահպանումը վերահսկելու համար կգործարկվեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման համար նախատեսված տեսախցիկները և պետավտոտեսչության ճանապարհապարեկային ծառայությունը»,-հավելել է Սոբյանինը: