|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Լիտվայի իշխանությունները երկուշաբթի օրվանից վերացրել են գրեթե բոլոր կորոնավիրուսային սահմանափակումները։ Կիրակի օրը երկիրը դադարեցրել է COVID-19-ի տարածման պատճառով սահմանված արտակարգ ռեժիմը, որը տեւեց գրեթե երկու տարի, երկուշաբթի հաղորդել է BNS-ը։ Այժմ բոլոր հասարակական վայրերում խորհուրդ է տրվում դիմակ կրել։ Բացառությունները վերաբերում են միասյն հիվանդանոցներին, ծերանոցներին, որտեղ դրանք պարտադիր են մնում այցելուների համար։
Կորոնավիրուսով հիվանդներն այլեւս հարկադիր մեկուսացման չեն ենթարկվի: Ինքնամեկուսացվել ստիպված չեն լինի նաեւ հիվանդի հետ շփված ճանապարհորդները:
Լիտվա ժամանողների համար COVID-19-ի հետ կապված այլեւս որեւէ պահանջ չկա. նրանք ստիպված չեն լինի թեստ հանձնել նախքան ճանապարհորդելը եւ լրացնել Հանրային առողջության ազգային կենտրոնի հարցաթերթիկը: