Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մայիսի 11-ին կայացած ճեպազրույցում հայտարարություն է տարածել առ այն, որ մայիսի 15-ից հետո իշխանությունները կսկեն փուլային տարբերակով հանել ավիաթռիչքների սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի պատճառով. այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 15-ին մեզ մոտ ավարտվում է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը, ամենայն հավանականությամբ, մենք այն չենք երկարացնի: Աստիճանաբար հանվել են որոշ սահմանափակումներ, մասնավորապես, արդեն գրեթե ամեն տեղ բացվել են շուկաները: Մայիսի 15-ից հետո մենք կսկսենք հանել ավիաթռիչքների սահմանափակումները, բայց դա կկատարվի այն երկրների ուղղությամբ, որտեղ նույնպես հանված են նման սահմանափակումները»։
Հիշեցնենք՝ Մոլդովայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 4.927, որից 169-ը՝ մահվան դեպքերն են: Խորհրդարանը մարտի 17-ին մտցրել է արտակարգ դրության ռեժիմ 60 օրով, որը լրանում է մայիսի 15-ին: Մոլդովան դադարեցրել է ավիահաղորդակցությունները բոլոր երկրների հետ, փակվել են նաև ցամաքային սահմանները: Երկրում արգելված են զանգվածային միջոցառումները: