կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 14:02
Տարածաշրջան

Քրդերը հայտնել են Իրաքում 6 թուրք օկուպանտի ոչնչացման մասին

Քրդերը հայտնել են Իրաքում 6 թուրք օկուպանտի ոչնչացման մասին

Քուրդիստանի ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ ռազմական գործողություններ են իրականացվել  Իրաքի Մեթինի և Հաքուրքի շրջաններում․ պարտիզանները ոչնչացրել են 6 զավթիչի:

Հուլիսի 7-ին՝ ժամը 19: 30-ին, պարտիզանները  թուրք զավթիչների դեմ ռազմական գործողություն են իրականացրել Կորդինե լեռան վրա: Զինյալների առաջին խումբը գրոհել է թշնամու դիրքերը, ինչը հանգեցրել է երկու զավթիչների ոչնչացման: Այնուհետև պարտիզանների երկրորդ խումբը հարձակվել է թուրք զինվորների մեկ այլ դիրքի վրա, ոչնչացվել է մեկ թուրք:

Ընդհանուր առմամբ, այս գործողության արդյունքում դիմադրության մարտիկները, կիրառելով պարտիզանական պատերազմի ոլորտում վերջին մարտավարական զարգացումները, ոչնչացրել են երեք զավթիչի և թշնամու երկու դիրք:

Հուլիսի 7-ին՝ առավոտյան ժամը 8: 30-ին, Գրե Լելիկանում պարտիզանները մարտական գործողություններ են իրականացրել նահատակ Շերվանի անունը կրող լեռան վրա գտնվող օկուպանտների դեմ: Արդյունքում՝ ոչնչացվել է հակառակորդի մեկ մարտական դիրք և երեք զավթիչ: Դրանից հետո թուրք զավթիչները քաղաքացիական տրանսպորտով դիրքերից հեռացրել են մահացածների մարմինները: