|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արևմտյան ժողովրդավարությունը և նրա անարդարացիությունը խաղաղություն չեն բերի ու չեն փրկի մարդկային հասարակությունը: Այսօր` ապրիլի 9-ին, շիա 12-րդ իմամ Մահդիի ծննդյան օրվա առթիվ հեռուստաուղերձում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեիդ Ալի Խամենեին. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
«Արևմտյան ժողովրդավարությունը և ազատականության տեսությունը, որ իշխում է աշխարհում, մարդկությանը չեն բերի խաղաղություն ու փրկություն: Մարդկային հասարակությունը չի զգում խաղաղություն` չնայած բոլոր գիտական նվաճումներին ու կենսակերպի փոփոխություններին: Չնայած գիտական առաջընթացին` մարդկությունը պայքարում է հիվանդությունների, անառակության, մեղքերի, անարդարության և խտրականության դեմ»,- ըստ Mehr գործակալության` նշել է նա:
Այաթոլլա Խամենեին իրանցիներին միասնականության կոչ է արել, որպեսզի հաղթահարեն «աշխարհի ամբարտավան ուժերի» ստեղծած անարդարությունը: