Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թեստավորման բոլոր փուլերն ավարտվելուն պես, Թուրքիան կբացի կորոնավիրուսի դեմ ներքին պատվաստանյութերի հասանելիությունը: Հասանելիության պայմանները հնարավորինս օպտիմալ կլինեն ամբողջ մարդկության համար. տարբեր երկրների ղեկավարների մասնակցությամբ «COVID-19 և հետագա վերականգնման ֆինանսավորումը» թեմայով ՄԱԿ-ի առցանց հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ Anadolu-ի՝ Էրդողանը մտահոգություն է հայտնել աշխարհում COVID-19 պատվաստանյութի անհավասար տարածման կապակցությամբ. «Որոշ երկրների առկայության ֆոնին, որտեղ գրեթե ամբողջ բնակչությունն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, կան միլիարդավոր մարդիկ, որոնք նույնիսկ պատվաստանյութի առաջին դեղաչափը չեն ստացել»:
Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ պատվաստումների խնդիրը դարձել է սպառնալիք, աշխարհի շուրջ 100 երկրի դեռ հասանելի չեն կորոնավիրուսի պատվաստանյութերը:
«Համաշխարհային տնտեսությունը չի վերականգնվի, և համաճարակը չի ավարտվի, քանի դեռ չի ապահովվել կորոնավիրուսի պատվաստանյութի արդարացի բաշխումը»,– հայտարարել է թուրք ղեկավարը։