Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատական իշխանությունն այս դեպքում իր բարձունքին չեղավ, չկանգնեց քաղաքացու կողքին՝ չպաշտպանեց քաղաքացու քվեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը դատարանում՝ տեղեկացնելով, որ Վարչական դատարանը մերժել է իրենց ներկայացրած բողոքը Վարդենիս համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին։
«Միասնական Վարդենիսը» վիճարկել էր ՏԸՀ որոշումը, որով ՏԻՄ ընտրություններում Վարդենիս համայնքի մանդատները բաշխվել էին հետևյալ կերպ՝ ՔՊ-ին 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքին 10 և «Միասնական Վարդենիսին» 4։
Փաստաբանը բացատրեց, որ մինչև այդ՝ դեկտեմբերի 5-ին, արդյունքներն այլ կերպ էին բաշխված․ «Միասնական Վարդենիսն» ուներ 5, իսկ ՔՊ-ն 12 մանդատ։
Իրավիճակն այնպես էր դասավորվել, որ եթե 1 անձ դեմ քվեարկեր «Միասնական Վարդենիսին» կամ 1 անձ կողմ քվեարկեր ՔՊ-ին, ըստ բանաձևի մանդատները բաշխվելու էին այլ կերպ՝ ՔՊ-ինը դառնալու էր 13 մանդատ, իսկ ՄՎ-ինը՝ 4 մանդատ։
Ընտրության նախնական արդյունքները ՄՎ-ի կողմից չեն բողոքարկվել, որովհետև արդյունքներն, ըստ էության, ձեռնտու էին, բացի այդ էլ ՄՎ-ն գտնում էր, որ վերահաշվարկը չի կարող լինել ինքնանպատակ, պետք է ընկալելի լինի, որ իրավունքը խախտվել է, նոր բողոքարկվե։
ՔՊ-ի պահանջով, սակայն, 6 տեղամասում վերահաշվարկ են իրականացնում ու 1 քվեաթերթիկի տարբերությամբ 1 ձայն ավելացվում է ՔՊ-ին ու դառնում որոշիչ։
Փաստաբանը պնդում է, որ անկհայտորեն անվավեր քվերաթերթիկներն են վերահաշվարկի արդյունքում դարձրել վավեր և դրել ՔՊ-ի օգտին։
«Այնտեղ կան ՔՊ-ի օգտին քվեարկած քվերաթերթիկներ, որոնք ի սկզբանե հանձնաժողովի որոշմամբ համարվել են անվավեր, ակնհայտ հակասող ԸՕ 69-րդ հոդվածին, բայց վերահաշվարկի արդյունքում ՏՀ-ն որոշում է, որ դրանք վավեր են։ Նույնիսկ մի քվեաթերթիկը պատռված էր, մեկ այլ քվեաթեթիկում «պտիչկայի» փոխարեն «Դ․» տառ էր նկարել, մեկ այլում նշանը ծածկում է 2 թեկնածուի համար նախատեսված վանդակները, սա էլ դրվեց ՔՊ-ի օգտին և դիտվեց վավեր։ 19 այդպիսի քվերաթերթիկ մենք մատնանշել ենք վարչական դատարանին, որ ակնհայտ անվավեր են, սրանից հետո թե դատարանը ինչպես է մեր հայցը մերժում, ինչպես է արդարացնում ՏՀ այս քայլը, ես դեռ չգիտեմ»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ Վարչական դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման հնարավորություն չկա։ ԵԹԵ անգամ ՍԴ դիմենք, մանդատները կմնան և ՏԻՄ-ը կձևավովի նույն կերպ։
Ըստ էության իշխանությունները ամեն կերպ ճնշում են, որ կա՛մ անցնի իրենց թեկնածուն, ասաց փաստաբանը, կա՛մ եթե չի անցնում, ոչ իշխանության ներկայացուցիչները չդառնան համայնքի ղեկավար։
Մանրամասն՝ տեսանյութում․