Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել Լիտվայի, Լեհաստանի և Ռումինիայի հանրապետություններից, ինչպես նաև Նորվեգիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթը նշել է, որ այցի նպատակն է ուսումնասիրել, թե ՀՀ կառավարությունն ինչ քայլեր է նախաձեռնել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, հասկանալ ձեռքբերումներն ու մարտահրավերները։
Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ակտիվ մասնակցում է Կառավարության բարեփոխումների գործընթացին, քննարկումներին և ներկայացնում առաջարկություններ:
Մարդու իրավունքների պաշտպանը պատվիրակության կազմին է ներկայացրել աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, կոնվենցիոն կարգավիճակները, խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված աշխատանքը:
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են նաև հասարակությունում կանանց և երեխաների իրավունքների հարցերով իրազեկման բարձրացմանն ուղղված արշավները, որոնք իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Արման Թաթոյանը ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակին և այլն։
Հանդիպմանն առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ներկայացնել այլ երկրներում:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության ուղղությունները։
Հ․Գ․ Ժողովրդավարությունների համայքնը ժողովրդավարական պետությունների միջկառավարական կոալիցիա է, որի նպատակը աշխարհում ժողովրդավարական ինստիտուտների հիմնումն ու արժեքների տարածումն է: Ներկայում համայնքին անդամակցում է 31 երկիր։