|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կուսակցության խմբի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը. հայտնում է Agos-ը:
«Հրանտ Դինքի սպանություն մասին խոսելիս խոսում ենք մի սպանության մասին, որը պետական հիմնարկները եւ համապատասխան բոլոր կառույցները ուղղակիորեն կամ անուղղակորեն դրդել են կամ աչք փակել դրա վրա: Թեեւ Հրանտի ստացած սպառնալիքների մասին Տրապիզոնի ոստիկանությունը բացահայտ տեղեկացրել էր Կ.Պոլսի ոստիկանությանը, սակայն Հրանտին չէին պաշտպանել: Մի կողմ թողեք պաշտպանելը, փոխնահանգապետը նույնիսկ սպառնացել էր Հրանտին: Նրա մի հոդվածի համար սպառնացին` «զգուշացիր քայլերիցդ»:
Հրանտին սպանելուց հետո նույն մարդասպանի մտածելակերպով շարունակեցին սպանել նրան: Այդ ժամանակ Կ.Պոլսի փոխնահանգապետը շատ «հաջող» գործած պետք է լիներ, որ նրան նշանակեցին պատգամավոր, ապա` ներքին գործերի նախարար»,-ասել է Դեմիրթաշը:
«Սակայն Հրանտի ընտանիքն արդեն պետք է հասկացած լինի, որ այս դատավարությունից արդարություն պահանջելն անիմաստ է: Այդ իսկ պատճառով նրանք հայտնել են, որ այսուհետ ներկա չեն գտնվի դատավարությանը»,- հավելել է նա: