|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իտալացի օպերային երգիչ Անդրեա Բոչելին Սուրբ Զատիկին համերգ կունենա Միլանի դատարակ տաճարում․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է քաղաքապետ Ջուզեպե Սալան ու հստակեցրել՝ ապրիլի 12-ին կաթոլիկական աշխարհը կնշի տոնը, անկախ այն հանգամանքից, որ երկրում կարանտինային միջոցառումները երկարացվել են մինչեւ ապրիլի 13-ը. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Ես հրավեր եմ ստացել Սուրբ եկեղեցու ղեկավարներից և Միլանի քաղաքապետից, և անշուշտ, համաձայնել եմ։ Շատ երջանիկ եմ այդ հնարավորության համար, քանի որ դա պարզապես ներկայացում չէ, պարզապես համերգ չէ. դա աղոթք է։ Ես կուզենայի մտածել, որ բոլոր լսողները կկարողանան աղոթել ինձ հետ»,- ասել է Բոչելին։
Հանրահայտ երգչին համերգի ընթացքում կմիանա ճանաչված երգեհոնահար Էմանուելե Վիանելին։
Համերգն ուղիղ կհեռարձակվի YouTube-ում։