կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-31 12:59
Քաղաքական

Բյուջեի կատարողականի քննարկումները` ԱԺ դատարկ դահլիճում

Բյուջեի կատարողականի քննարկումները` ԱԺ դատարկ դահլիճում

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են «ՀՀ 2012թ. Պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

 

ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի մեկնարկին թեեւ մի քանի պատգամավորներ կային, բայց արդեն վերջին զեկույցների ժամանակ պատգամավորներից մնացել էր միայն Խոսրով Հարությունյանը: Ուշագրավ է, որ, ի տարբերություն 2011թ. բյուջեի կատարողականի, այս քննարկումներին հենց առաջին օրվանից ԱԺ պատգամավորները բացարձակ անտարբերություն են ցուցաբերում, եւ նիստերն անցնում են 2-3 պատգամավորի մասնակցությամբ:

 

Ակնհայտ այս փաստը ոչ մի կերպ չի ցանկանում ընդունել ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Yerkir.am-ի դիտարկմանը, թե քննարկումներն անցնում են առանց պատգամավորների, ինչո՞ւ են այդքան պասիվ, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Դուք իրավացի չեք. երբ նիստը սկսվեց բավականին շատ պատգամավոր կար` շուրջ տասը, ուղղակի արդարադատության նախարարի զեկույցից հետո դուրս եկան: Ես կարծում եմ, որ հիմնականում ավելի կարեւոր հարցերը սպառվել էին: Պասիվություն չկա, քննարկումներն անցնում են ճիշտ այնպես, ինչպես միշտ»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Նշենք, որ արդարադատության նախարարի զեկույցից հետո ելույթներով հանդես եկան ՀՔԾ-ի, ԿԸՀ-ի, Վերահսկիչ պալատի, ՍԴ-ի ներկայացուցիչները: Yerkira.am-ի տեսանյութում երեւում է, որ համարյա դատարկ դահլիճին էր ուղղված նրանց խոսքը: