կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 17:56
Աշխարհ

Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է անձամբ բուժել կորոնավիրուսով հիվանդներին. БелТА

Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է անձամբ բուժել կորոնավիրուսով հիվանդներին. БелТА

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է անձամբ գնալ և բուժել կորոնավիրուսով հիվանդներին. հայտնում է БелТА գործակալությունը։

Կառավարության խորհրդակցության ժամանակ բելառուս առաջնորդը նշել է, որ այդ հարցն արդեն քննարկել է Առողջապահության նախարարի հետ և նրան ասել է, որ անհրաժեշտության դեպքում նրանք երկուսով կգնան հիվանդանոց։ Միևնույն ժամանակ Լուկաշենկոն հավաստիացրել է, որ դրա կարիքն առայժմ չկա։

Լուկաշենկոն նշել է, որ պետությունը պետք է հաղթահարի համավարակը «հանգիստ և գեղեցիկ», և ընգծել է, որ իշխանությունները կանեն ամեն բան՝ փրկելու նրանց, ում հնարավոր է։ Ըստ Լուկաշենկոյին՝ հանրապետությունում չկա վարակի տարածման աղետ։

Նշենք, որ Բելառուսը միակ եվրոպական պետությունն է, որտեղ դեռևս չեն չեղարկվել սպորտային մրցաշարերը։ Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է վարակման 700 դեպք՝ 13 մահվան ելքով։