Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր Աժ-ում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ առողջապահության նախարարության բյուջեի կատարողականը ներկայացրեց փոխնախարար Վահան Պողոսյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը նրան հարցրեց պետպատվերի շրջանակում բուժվող անձանց խնդիրների մասին: «Տարիներ շարունակ պետպատվերով բուժվողներից լսում ենք բողոքներ: Հիվանդանոցները տարբեր պատճառաբանություններով մերժում են մարդկանց սպասարկել՝ հետաձգում են ժամկետները և այլն»,- ասաց պատգամավորը:
Առողջապահության փոխնախարարը նշեց, որ առողջապահության նախարարությունը պետպատվերով բուժում իրականացնող հիվանդանոցների հետ պայմանագրեր ունի, բայց կան հատուկ պայմաններ: «480 հիմնարկի հետ կնքվել է պայմանագիր, և նրանք պարտավոր են պետպատվերի շրջանակում բուժում կատարել: Կա հստակ օրինաչափություն, թե ինչպես պետք է ընդունել և սպասարկել հիվանդներին: Կա հերթագրման և համամասնությունների վերահսկման խնդիր, այսինքն՝ բուժհիմնարկն ունի ամեն ամսվա բյուջեի համամասնություն և պետք է դրան համապատասխան սպասարկվի: Սակայն եթե բյուջեն վերջանում է, ապա հերթագրում են մյուս ամսվա համար: Բուժհիմնարկը պետք է իր կայքում տեղադրի տեղեկատվություն հերթերի մասին, իսկ եթե չկա այս ամենը, կամ այլ խնդիրներ են առաջանում, ուրեմն պետք է դիմել վերադասներին՝ գլխավոր բժիշկ, հետո նրա վերադասին, հետո նախարարություն»,- ասաց փոխնախարարը: