կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-16 10:15
Աշխարհ

Տոկիոյում COVID-19-ով հիվանդներին սկսել են սպասարկել ռոբոտները

Տոկիոյում COVID-19-ով հիվանդներին սկսել են սպասարկել ռոբոտները

Տոկիոյում սկսել են ռոբոտների ներգրավել՝ թեթև ախտանշաններով COVID-19 հիվանդացածների սպասարկման համար: Այս մասին հայտնել Է Տոկիոյի քաղաքապետարանի ծրագրերի աուդիտի բաժնի ղեկավար Մասատակա Ցուջին, հաղորդում է РИА Новости-ն։

Ապրիլից Ճապոնիայի մայրաքաղաքի հյուրանոցներում սկսել են տեղավորել կորոնավիրուսի թեթև ախտանշաններով հիվանդներին։ Սա հնարավորություն է տալիս չծանրաբեռնել հիվանդանոցները և միաժամանակ բացառում է հարևանների և ընտանիքի անդամների շրջանում կրկնակի վարակման վտանգը ։

«Կորոնավիրուսով մարդիկ, նույնիսկ մեղմ ախտանիշներով, պետք է հոսպիտալացվեն. այսպես էր սկզբում որոշվել: Բայց երբ սկսվել է հիվանդացության աճ, ակնհայտ է դարձել, որ եթե բոլորն, առանց բացառության, հոսպիտալացվեն, ապա հնարավոր է իրավիճակ, երբ բոլոր տեղերը զբաղեցնեն մեղմ ախտանշաններով հիվանդները, իսկ ծանր և միջին ծանրության հիվանդների համար մահճակալները չբավարարեն: Իսկ դա կյանքի և մահվան խնդիր է: Այդ ժամանակ որոշել են հիվանդանոցներում տեղավորել հիվանդության ծանր ընթացք ունեցող հիվանդներին»,-նշել է Ցուջին:

Այդ պատճառով ապրիլի սկզբից Տոկիոյի քաղաքապետարանը սկսել է հյուրանոցներում նման թեթեւ հիվանդների տեղակայման նախագիծը ։

«Հատուկ հյուրանոցներում վարակակիրներն անընդհատ բժշկական անձնակազմի հսկողության տակ են: Այստեղ երկու բուժքույրներ շուրջօրյա հերթապահում են։ Մեկ հյուրանոցի համար նախատեսվում է ընդհանուր հինգ հոգի: Հիվանդի առողջության վիճակի կտրուկ վատթարացման դեպքում բժիշկները կարող են արագ արձագանքել: Տոկիոն այդ նպատակի համար վարձակալում է հյուրանոցներ: Այժմ այդ հյուրանոցները 5-ն են՝ ընդհանուր 2865 սենյակային ֆոնդով»,- պարզաբանել է Ցուջին։