կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 13:45
Հասարակություն

Քյալլագյոզության տխուր հետեւանքները. ավտոտնակի տերը վնասել է ջրագիծը. Հիմա 4-րդ զանգվածն ու Ջրվեժը զրկվել են ջրից

Քյալլագյոզության տխուր հետեւանքները. ավտոտնակի տերը վնասել է ջրագիծը. Հիմա 4-րդ զանգվածն ու Ջրվեժը զրկվել են ջրից

Այս պահին ջրազրկված են Նոր Նորքի 4-րդ զանգվածն ու Ջրվեժ թաղամասը: Այս առնչության «Վեոլիա ջուր» ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Երեւան, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքյոխվյան 37 շենքի հարեւանությամբ ջրի հեղեղ է:

Պարզվում է, մեր ջրագծի վրա կառուցված ավտոտնակի տերը, չգոհանալով եղածով, որպես ղայդին տղամարդ որոշել է խորանալ տարածքում՝ կառուցելով «յամա»: Խփել է մեկ, խփել է երկու ու… ջարդել է շինության տակով անցնող 150մմ տրամագծով ջրագիծը: Ջուրը վայրկենապես հեղեղել է ավտոտնակը ու դուրս թափվել փողոց: Սեփականատիրոջ բարձրացրած հավարին հասնելով, Վեոլիա ջուր ՓԲԸ «Հյուսիս» շահագործման տեղամասը ստիպված է փակել ողջ տարածաշրջանը սնուցող ջրատարը, դրանով իսկ իր կամքից անկախ ջրազրկելով 4-րդ զանգվածի ու Ջրվեժ գյուղի բնակիչներին:

Հազարավոր քաղաքացիներ հիմա մնացել են անջուր՝ ապօրինի կառուցված ավտոտնակում ապօրինի գործողության պատճառով: «Հյուսիսը» բան ու գործ թողած ստիպված սկսել է վթարի վերացման աշխատանքներ:

Տեսնես, գոնե հարեւան ավտոտնակների տերերը կանեն եզրակացություններ իրավիճակից, թե՞ նրանց շինարարության զուդն էլ է բռնել այս կորոնավիրուսային մաջալին»։