|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեկ Տավուշի մարզում սողանքի հետևանքով վնասվել են Իջևան-Ներքին Ծաղկավան ավտոճանապարհը (դարձել է միակողմանի երթևեկելի) և գյուղը սնուցող խմելու ջրի ջրագիծը:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը եւ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ սողանքի հետևանքով փլուզվել է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհից դեպի Ներքին Ծաղկավան գյուղ տանող ավտոճանապարհի առաջին կիլոմետրի 30 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ և 20 մ խորությամբ հատվածը: Քարերը թափվել են գյուղը սնուցող խմելու ջրի խողովակաշարի վրա և վնասել 30 մ երկարությամբ հատված: Պարզվել է, որ վտանգ է սպառնում նաև ներքևում գտնվող գազատար խողովակին:
Ներկայումս գյուղի ջրամատակարարումը վերականգնվել է: