Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եգիպտոսի սփյուռքի նախարար, դեսպան Նաբիլա Մաքրամ Աբդել Շահիդին խնդրանքով դիմել է Կահիրեի եւ Ալեքսանդրիայի ազգային առաջնորդարաններին` «Թահիա Մասր» («Կեցցե Եգիպտոս») հիմնադրամին մեկ միլիոն եգիպտական ֆունտ տրամադրել` աջակցելով կորոնավիրուսի համաճարակը դիմագրավելու` եգիպտական կառավարության ջանքերին։
Նախարարը բարձր է գնահատել հիմնադրամին աջակցելու իր կոչին եգիպտահայոց ընդառաջումը` դրվատելով նրանց ազգային դերակատարությունը: Նա ընդգծել է, որ եգիպտահայերը եգիպտական ազգային հյուսքի անբաժան մասնիկն են, որ կարեւոր դեր են խաղացել Եգիպտոսի պատմության մեջ եւ ցարդ շարունակում են նպաստել երկու պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը։
Նախարարը վերստին կոչ է ուղղել արտասահմանաբնակ բոլոր եգիպտտացիներին` ճգնաժամերի եւ աղետների դիմագրավման նպատակով ստեղծված «Թահիա Մասր» հիմնադրամի հատկացված միջոցներով աջակցել կարիքավոր եգիպտացի ընտանիքներին, ինչպես նաեւ անկայուն աշխատանք ունեցողներին, որոնք տուժեցին աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի տարածման հետեւանքով։