կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-06 20:18
Քաղաքական

ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ մարտի պարգեւատրումների մասին

ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ մարտի պարգեւատրումների մասին

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան  իր էջում պարզաբանում է տեղադրել մարտ ամսվա պարգեւատրումների մասին: Գրառումը՝ ստորեւ․

«ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի (ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ամբողջությամբ, փոխանցվում է «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին:

Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, և ՀՀ ԱԺ պատգամավորների համաձայնությամբ նույն հաշվեհամարին է փոխանցվել պատգամավորների մարտ ամսվա պարգևատրումներների ֆոնդը:

Նշեմ, որ պարգևատրման ֆոնդը կազմում է աշխատավարձի ֆոնդի 30%-ը, թե´ պատգամավորների, թե´ աշխատակազմի աշխատակիցների համար:

Տեղ գտած թերընբռնումներից խուսափելու համար պետք է նշեմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար էր, և այն որևէ կապ չունի առաջիկա եռամսյան պարգևատրման ֆոնդի փոխանցման հետ: Այն ամբողջությամբ իրականացվել է»: