Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով` մարզպետերը գործել են օրենքով սահմանված կարգով, չեն չարաշահել իրենց լիազորությունները: ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով մարզպետերի` իրենք իրենց պարգևատրմանը, նա նշեց, որ այդ պարգևատրումները տեղի չեն ունեցել միայն մարզպետարանների շրջանակներում, նման պարգևատրումներ միշտ լինում են տարբեր կառույցներում: «Ստացվում է` մի կառույցի պայմաններում դա ընդունելի է, մյուսի դեպքում` ոչ»,- ասաց Մակունցը:
Դիտարկմանը` նրանց պաշտոնավարման մեկ տարին դեռ չի լրացել, նա արձագանքեց. «Անկեղծ ասած` չգիտեմ, թե օրենքով ոնց է կարգավորվում այս հարցը, բայց խնդիրը ցածր աշխատավարձերն են, և լավագույն աշխատողները խրախուսման ու պարգևատրումների կարիք ունեն: Այլ հարց է` ես ինչ կարծիք ունեմ: Մենք խմբակցությունում չենք քննարկել այս հարցը»:
Մակունցը հավելեց, որ եթե օրենքը թույլատրում է, նորմալ է, այլ հարց է, եթե մենք ուզում ենք սահմանափակել, որ կառույցներն իրենք իրենց չպարգևատրեն: «Սա կքննարկենք»,- ասաց նա:
Նշենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է աշխատավարձի 104,5%-ի չափով, Սյունիքի մարզպեպ Հունան Պողոսյանը մեկ օրում իրեն պարգևավճարով խրախուսել է երկու անգամ, այլ մարզպետեր ևս իրենք իրենց պարգևատրել են: