Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին ոչ միայն մարզպետներն են ուրախացրել իրենք իրենց և իրենց աշխատողներին, այլև նախարարությունների որոշ ստորաբաժանումներ։
«Հրապարակն» իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը տարեվերջին 100-ից ավելի աշխատողի 150 տոկոս պարգևատրումներ է տվել՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան մարզպետները։ Օրինակ՝ 100 հազար դրամ ստացող մասնագետի գլխին 150 հազար դրամանոց «երջանկություն» է ընկել, իսկ կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը մոտ 500 հազար է ստացել։
Ջրային կոմիտեից հայտնեցին, որ պարգևատրումներ եղել են, սակայն որևէ հակաօրինական գործողություն չի արվել։ «Օրենքով թույլատրվում է տարին 3 անգամ մեկական աշխատավարձի չափով խրախուսել։ Ջրայինում դա արել են տարեվերջին՝ խնայողությունների հաշվին»,- հաղորդում է Ջրկոմի հանրային կապերի պատասխանատուն։ Ջրային կոմիտեում պարգևատրումներ են ստացել կոմիտեի բոլոր՝ 70 աշխատողները։
«Տարվա ընթացքում երեք անգամ պետական հիմնարկներն իրավունք ունեն 1 դրույքի չափով խրախուսել աշխատողներին։ Ջրային կոմիտեում դա արել են մեկ անգամ՝ տարեվերջին, մեկուկես դրույքի չափով, այսինքն՝ 150 տոկոսով»,- ասված է կոմիտեի պատասխանում։ Կոմիտեից հաստատեցին, որ Ինեսա Գաբայանը ևս պարգևատրվել է, բայց պարգևավճարն ամբողջությամբ փոխանցել է բարեգործական նպատակներով։ Մեր տեղեկություններով՝ Ինեսա Գաբայանն իր պարգևավճարը փոխանցել է «Իմ քայլը» հիմնադրամին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: