|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կենդանաբանական այգում մուֆլոնին կերած շները եղել են ոչ թե կենգուրուներին կերած փողոցային շները, այլ... «Գիշերային այդ ակցիան» լավ կազմակերպված դավադրություն է եղել ընդդեմ կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի, որի օրոք ցայդ էլ կենդանիների որոշակի անկումներ եղել են` տարբեր պատճառներով:
Այնուհանդերձ, տնօրենն այդ «ակցիայից» հետո ստիպված եղավ հրաժարական ներկայացնել` Երեւանի փոխքաղաքապետի առաջարկով: Ասում են` երկրորդ օրվա բավականին հսկա շները եղել են լավ վարժեցված, պատկանել են կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից մեկին, որն ապրում է այդ կողմերում եւ օգտվելով առիթից` վրեժ է լուծել տնօրենից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։